Բրյուսելում աճում է Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Եվրամիության միջեւ եռակողմ շփումների անհրաժեշտությունը, իսկ Ռուսաստանի եւ մնացյալ ողջ աշխարհի միջեւ Ուկրաինայի ընտրության մասին խոսակցություններն անարդյունավետ են: Այս մասին, այսօր՝ փետրվարի 1-ին, Մյունխենում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարայի հետ հանդիպման ժամանակ:

Լավրովը նշել է, որ պետք է հարաբերություններ պահպանել ողջ եվրատլանտյան տարածքի շրջանակներում: Ռուսաստանը եւ Ուկրաինայի, եւ Եվրամիության գործընկերն է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք չենք ցանկանում մանրադրամ լինել աշխարհաքաղաքական խաղերում, դա մեզ նվաստացնում է, դա նվաստացնում է նաեւ ուկրաինացի ժողովրդին»,-ասել է Կոժարան, հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը:

«Մենք ցանկանում են, որպեսզի ոչ ոք չխանգարի Ռուսաստանի հետ մեր ռազմավարական գործընկերությանը, բայց ԵՄ-ն նույնպես մեզ ձգում է»,-ասել է Կոժարան՝ հավելելով, որ ՈՒկրաինայի համագործակցությունը Ռուսաստանի եւ ԵՄ-ի հետ չպետք է լինեն հետկուլիսային, որոնք խախտում են միջազգային իրավունքը:
Կոժարան նշել է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը զգացվում է նույնիսկ այստեղ՝ Մյունխենում: Որոշ լրատվամիջոցներ հաղորդում են, որ այսօր «տեղի կունենա Կոժարայի եւ Կլիչկոյի մենամարտը»: