Մոտ 500 մահացող դելֆինների մարմիններ են հայտնաբերվել Պերուի հյուսիսային ափամերձ հատվածում վերջին մի քանի շաբաթների ընթացքում: Որոշ կաթնասուններ սատկում էին աչքի առաջ:

Պերու ծովի ինստիտուտի տվյալներով դելֆինների զանգվածային ոչնչացման առթիվ հատուկ գիտական խումբ է ստեղծվել, որի աշխատանքի նպատակն է ստեղծված իրավիճկի ուսումնասիրումը, ինչպես նաեւ կատարվածի պատճառների հայտնաբերումը:

Հետազոտության ընթացքում պարզվել է, որ ձկնորսները հաճախ են գտել  ցանցում խճճված կաթնասունների: Ինչպես նաեւ տեսել են դրանց ծովում արդեն սատկած վիճակում: Շատերին գտել են ափերին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Հարավային Ամերիկայի ծովային ինստիտուտը:

Այս պահին դելֆինների սատկելու հնարավոր պատճառ են համարվում թունավոր ջրիմուռները:

Հարկ է նշել, որ այս ընթացքում կաթնասունները մոտենում են ափերին բազմացման նպատակով ու կեր փնտրելու համար: Հետաքննությունը շարունակվում է: