Թաիլանդում ավարտվել են երկրի Ազգային ժողովի(խորհրդարան) ընտրությունները, որոնք ուղեկցվում էին ընդդիմադիրների ու դժգոհ քաղաքացիների բողոքի ցույցերով: Ընտրական օրենքի համաձայն՝ ընտրատեղամասերը փակվել են տեղական ժամանակով 15:00-ին, ինչից հետո սկսվել է քվեաթերթիկների հաշվարկը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հաղորդում են, որ քվեարկությունն ընթացել է առանց արտակարգ պատահարների՝ չնայած իշխանությունների մտահոգությանը, որ ընդդիմության հետ բախումը կարող ե բռնությունների հանգեցնել:

Այնուամենայնից, Բանգկոկում օրբա առաջին կեսին այս կամ այն պատճառով փակվել են 488 ընտրատեղամասեր, հաղորդում են թագավորության ընտրական հանձնաժողովում: Փակվելու պատճառներից են անձնակազմի, թվեաթերթիկներ բացակայությունը, կամ ընտրողների ու ընտրական հանձնաժողովի անդամների կյանքին լուրջ սպառնալիքները: Քվեարկությունը ամբողջովին կամ մասամբ չեղյալ է համարվել 42 ընտրատեղամասում 9 նահանգներում: Մյուս 68-ում քվեարկությունն ընթանում է առանց արտակարգ միջադեպերի:

Կիրակի Բանգկոկում ճանապարհային շարժումը արգելափակել խոստացած ընդդիմադիրներն իրենց ծրագրերից հրաժարվել են: «Դրա կարիքը չկա, ընտրությունները միեւնույն է իզուր են ու չեղյալ են համարվելու սահմանադրական դատարանի կողմից»,- իր կողմնակիցներին հայտնել է ցուցարարների առաջնորդ Սուտեպ Թաուգսուբանը: Միեւնույն ժամանակ, ինչպես նշում են դիտորդները, ընդդիմադիրները բավարար ուժ չունեն 12 միլիոնանոց մեգապոլիսը «կաթվածահար անելու համար»: