Երեք զինված հանցագործներ՝ ձեւանալով հավատացյալներ, Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս-Այրեսի հենց կենտրոնում եկեղեցական տաճար են կողոպտել: Չարագործները կարողացել են եկեղեցուց 100 հազար պեսո տանել (12.5 հազար դոլար), ինչպես նաեւ մեծ քանակությամբ թանկարժեք իրեր:

Եկեղեցու ներկայացուցիչները փորձել են խուսափել աղմուկից, սակայն քաղաքի ոստիկանությունում առկա աղբյուրները մեկ շաբաթ անց լրագրողներին պատմել են կատարվածի մասին: Անցյալ կիրակի կողոպտիչները մտել են եկեղեցի երեկոյան  պատարագի: Պատարագի ավարտին նրանք ներխուժել են ներքին միջանցք, հետո գրասենյակներ: Այնտեղ նրանք չեզոքացրել անվտանգության աշխատակցին, հետո սպառնալոբ հոգեւորականներին, վերցրել են գումարն ու թանկարժեք իրերը, որոնք գտել են շինության 3 հարկերում ու փախուստի դիմել:

Այսօր կողոպտիչների մասին միայն հայտնի է, որ նրանք 3-ն էին ու գործում էին որոշակի ծրագրի համաձայն: Նրանք ոչ միայն հստակ գիտեին, որ եկեղեցու սպասավորների մոտ գումար կա, այլ իրենց մոտ ունեին միջանցքների ու գրասենյակների բանալիները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: