Հունվարի կեսերին Օդեսսայում հերթական բախումն էր տեղի ունեցել «օրենքով գողերի»՝ միմյանց դեմ հակամարտող կլանների միջեւ: Օդեսայի հյուրանոցներից մեկի մուտքի մոտ գողեր Գեորգի Ուգլավան(Տախի) եւ Կախա Պարպալիան դեռ առ դեմ են դուրս եկել Գելա Կարդավայի անցյալ տարվա սանիկ Լեսկո Լոգուաի հետ: Նրանք միաժամանակ Օդեսայում են գտնվել ու միմյանց չեն հանդիպել: Տախին ցանկանում էր հանդիպել Լեսկոյի հետ այն պատճառով, որ վերջինս հաճախ էր քրեական շրջանակներում իր մասին վատ արտահայտվում:
Վերջապես, երբ դեպքը տեղի է ունեցել, երկուսն էլ իրենց «եղբայրների» հետ էին. Լեսկոյի հետ իբր թվով 20 հոգի կար, Տախիի ու Կախայի հետ երկու անգամ քիչ, այդ թվում նաեւ ռուսներ: Այնուհետեւ տեսնելով գողերին Լեսկոն հանել է ատրճանակն ու սկսել սպառնալ, որից հետո օդ է կրակել: Կրակել է երկրորդ անգամ, սակայն ատրճանակը խափանվել է: Տախին նույն պահին հարջձակվել է նրա վրա, խլել ատրճանակը, սկսել ծեծել: Ծեծկռտուք է սկսվել: Այն ժամանակ Կախա Պարպալիան բղավել է, որ ինքը գող է, հրամայել է կանգ առնել, ինչից հետո դադարեցել են:
Այն բանից հետո, երբ Լեսկոյին դարձյալ ծեծի են ենթարկել, առավել եւս երբ նա օդ է կրակել, իսկ դա բնորոշ չէ, գողերին, քանի նրանք եթե զենք էն հանում, ապա իրական նպատակին են ծառայեցնում, մի խոսքով, Լեսկոն իր մարդկանց ներկայությամբ ստորացվել է, զրկվել գողի կոչումից ու հայտարարվել «վատ» մարդ:
Դեպքից հետո Լոգուան շտապել Դոնեցկ է շտապել, որը Ուկրաինայում ռուսթավյան գողերի մշտական նստավայրն է Խմելոյի գլխավորությամբ: Ամենաազդեցիկ ռուսթավյան գող Լաշա Շուշանաշվիլին հովանավորում է Գելեին, ուստի Ուկրաինայում նրա մարդկանց մասին հոգ են տանում Դոնեցկի «ռուսթավցիները»: Սակայն այս անգամ ոչ Կուցուն, ոչ Նոդարը, ոչ ոք չի միջամտել, իսկ Խմելոն առհասարակ ինքնաբացարկ է հայտարարել, հաղորդում է «Փրայմ Քրայմը»:
Լեսկոյին ոչինչ չէր մնում անել, քան մեկնել Հունաստան իր «կնքահոր» մոտ, ով, ինչպես հայտնի է, ինքն խուսափում է «անսպասելի» հանդիպումներից, հատկապես նրանց հետ, ում մասին հեռակա որոշումներ է կայացրել: Թվում է, վաղ թե ուշ այս ճակատագիրն է սպասվում նրա բոլոր «սանիկներին»: Ավլի վաղ հունվարին հայտնի էր դարձել, որ նման իրավիճակում է մեկ այլ սանիկ Նուքրին: Պարզվում է, որ Նուքրին չէր կարող դառնալ գող, քանի որ Մուրման Լեմոնջավան դեմ էր, իսկ առանց նրա իրավունք չունեն բարձրացնել այդ հարցը: Նուքրային էր զանգահարել Չիրոն ու հայտնել, որ եթե ինքն իրեն գող է համարում, թող գա գողերի մոտ ու լուծի իր խնդիրը, իսկ մինչեւ դա տեղի չունենա, նրան գող չեն համարի:




























