Ուկրաինայի Դոնեցկի մարզում, որտեղ ճանապարհների մի մասը առաջվա պես ձնաբքերից հետո արգելափակված է, ծննդաբերող  կնոջը հեռավոր գյուղից ծննդատուն են հասցրել՝ օգնության կանչելով բանակին:

Փետրվարի 1-ին, ժամը 16-ի սահմաններում զինծառայողների հետ միասին փրկարարները զրահամեքենահով երկու հղի կնոջ գյուղից տեղափոխել են Մարիուպոլ:

Ինչպես հաղորդում են Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության Դոնեցկի մարզի պետական վարչությունից, կանանցից մեկն ապրում է Վոլնովախի շրջանի Նովո-Ալեքսեեւկա գյուղում, մյուսը՝ Վոլորադի շրջանի Կասյանովկա գյուղում

«Զանգահարել են ԱԻՆ, որպեսզի գան ու մաքրեն Կրեմենեւկան, որ հնարավոր լինի ծննատուն հասնել ու խաղաղ ու անվտանգ պայմաններում ծննդաբերել,- պատմել է կանանցից մեկի ամուսին Կոնստանտին Յալին:- Տեխնիկան լավն է, դրանից բացի այս եղանակին ոչինչ տեղ չէր հասնի»:

Քաղաք մտնող ճանապարհին նրանց հանձնել են շտապօգնության բժիշկներին, ովքեր էլ նրանց ծննդատուն են հասցրել:

Վոլորադի շրջանի Կրեմենեւկա գյուղում չորս մետր բարձրությամբ ձյան շերտ էր: Ռազմական տեխնիկան այնտեղ է հասել 12 ժամվա ընթացքում, սակայն կնոջը ժամանակին են ծննդատուն հասցրել, հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները:

Դոնեցկի մարզում ձնաբքերի հետեւանքով մոտ 100 գյուղեր ու կես միլիոնանոց Մարիուպոլը մինչ այժմ զրկված են աշխարհի հետ կապից: Ձյան տեղումների միայն 5-րդ օրը մարզի բնակիչները մասամբ վերականգնել են շարժումը մայրուղիներով: