Կիեւի Մայդանում «ժողովրդական վեչեի» են հավաքվել տարբեր տվյալների համաձայն 5-15 հազար ընդդիմադիրներ:Մարդիկ մեծամասբ դեղնակապույտ ժապավեններով են, որոնք այսօր բաժանել են մետրոյի մուտքի մոտ: Վեչեն ավանդաբար սկսվել է աղոթքով ու ուկրաինական եկեղեցիների ներկայացուցիչների ուղերձով:
Սպասվում է, որ այսօր կներկայացվի տեղեկատվություն Եվրամայդանի հետագա ծրագրերի մասին:Եւս մոտ հազար մարդ այս պահին գտնվում է Գրուշեւսկու փողոցում: Այժմ այնտեղ խաղաղ է: Ոստիկանությունը պարբերաբար ձայնային հաղորդագրություն է տարածում ընդդիմադիրներին՝ կոչ անելով պահպանել կարգը, ինչը ցուցարարները դիմավորում են սուլոցներով ու բղավոցներով: Ժողովրդական վեչեն հայտարարվել է 130:00-ին: Ինչպես նախկինում հաղորդում էր «Սվոբոդայի» ղեկավար Օլեգ Տյագնիբոկը, օրակարգում կլինեն Նախարարների կաբինետում կադրային փոփոխությունների ու ակտիվիստների ազատ արձակման հարցեր, հաղորդում է ZN,UA-ն:
Հիշեցնենք, որ վերջին ժողովրդական վեչեն Ուկրաինայում կայացել էր հունվարի 19-ին, որից հետո Գրուշեւսկու փողոցում «Դինամո» մարզադաշտի մոտ ակտիվիստների եւ ուժայինների միջեւ բախումներ էին սկսվել:




























