ԵԽԽՎ պատգամավորները պահանջում են ազատ արձակել Ադրբեջանի իշխանությունների կողմից ձերբակալված ակտիվիստ Անար Մամեդլիին: Հռչակագիրը ստորագրել են ԵԽԽՎ ավելի քան 60 պատգամավորներ:
Ինչպես Ստրասբուրգից հաղորդում է Turan-ի թղթակիցը, հռչակագիրը, որի տակ ստորագրել են ԵԽԽՎ բոլոր քաղաքական խմբերի ներկայացուցիչները, տարածվել է որպես պաշտոնական փաստաթուղթ: Դրա հեղինակները Ադրբեջանի իշխանություններին կոչ են արել ապահովել Մամեդլիի նկատմամբ արդար ու թափանցիկ դատական գործընթաց՝ ուշադրության կենտրոնում ունենալով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան:
Ավելի վաղ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Մամեդլիին ճանաչել էր «խղճի գերի»:



























