Եգիպտոսի 28-ամյա բնակչին ԱՄԷ-ում դատում են սեռական բնույթի ոտնձգության համար: Նա ներկայացել է որպես կոմերսանտ ու Բելառուսի քաղաքացուհուն «գործնական հանդիպման» է կանչել ու սեռական ոտնձգություն կատարել նրա նկատմամբ:
Նախնական հետաքննության տվյալներով՝ տուժողը չարագործի հետ ծանոթացել է ինտերնետում: Նրանք պայմանավորվել են 2013–ի մայիսին հանդիպել ու քննարկել գործնական հարաբերություններ:
Ավելի ուշ չարագործը զանգահարել է կնոջն ու վերջինս նրան հրավիրել է Ջումեյրա-Լեյք-Թաուերսում գտնվող իր բնակարան:
Սկզբում հանդիպմանը ներկա է եղել կնոջ ընկերներից մեկը, սակայն հետո նա հեռացել է: Կնոջ հետ մենակ մնալով՝ եգիպտացին սեռական ոտնձգություններ է կատարել նրա նկատմամբ: Այս մասին հաղորդում են բելառուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Gulfnews.com-ը:
Մեղադրյալը բոլոր մեղադրանքները հերքում է:




























