ՀԱՀ առաջին սեւամորթ նախագահ Նելսոն Մանդելան մահվանից հետո թողել է 46 մլն ռանդ կամ 4 մլն դոլարի ժառանգություն: Այս մասին հայտարարել է երկրի գլխավոր դատավորի տեղակալ Դիհան Մոսենեկեն՝ հրապարակելով հանգուցյալ Մանդելայի կտակը: Ժառանգորդների ցանկում են նրա երեխաները, թոռները, ծոռները:
Մանդելան 134 հազար դոլար է կտակել իր ընտանեկան ֆոնդին: Նա նաեւ ինը հազար դոլար է կտակել Յոհանեսբուրգի Վիտվատերսրանդի համալսարանին, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
4500 հազարական դոլար է բաժին ընկել Մանդելայի վարչակազմի աշխատակիցներին:




























