Երկրում սպասվում են լուրջ քաղաքական գործընթացներ, խորհրդարանական ամբիոնը դրանցից մեկն է, որտեղ պայքար է ընթանում հանուն ժողովրդական շահերի, հետեւաբար «Ժառանգության» խմբակցությունը պետք է գործող նախագահ ունենա: Այս մասին փետրվարի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության նոր-հին ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ մեկնաբանելով իր վերընտրվելը Զարուհի Փոստանջյանի պաշտոնում: Վերջինս հինգ ամսով մեկնել է ԱՄՆ՝ կուրսերի:
Միաժամանակ Հակոբյանն նա ընդգծել է, որ խորհրդարանի կանոնակարգի համաձայն՝ խմբակցություն կարող է ղեկավար ու քարտուղար չունենալ, ղեկավարի պաշտոնը կարող էր զբաղեցնել նաեւ Փոստանջյանը: «Իմ՝ խմբակցության ղեկավարի պաշտոնում ըտրվելու հարցը քննարկվել է մե ամիս, քննարկվել է նաեւ Թեւան Պողոսյանի՝ պատգամավորական մանդատը վայր դնելու հարցը: Խմբակցության գործունեության համար որոշակի պատասխանատվություն զգալով՝ ես համաձայնեցի գլխավորել այն»,-հայտարարել է Հակոբյանը:
Ի պատասխան այն հարցին, արդյոք նման քայլերը չեն հանգեցնի կուսակցության հանդեպ անվստահության, Հակոբյանն ընդգծել է, որ չի կիսում այդ կարծիքը:
Նշենք, որ ինքը Փոստանջյանը նախկինում Հակոբյանի հետ մի շարք հարցերի շուրջ անհամաձայնություններ է ունեցել եւ դա պատճառաբանել է այն հանգամանքով, որ Հակոբյանն ավելի մեծ սերունդի ներկայացուցիչ է, ինքը՝ երիտասարդ:




























