Գազային պայմանագրերով Ռուսաստանը որոշել է ցույց տալ Հայաստանի նախագահին ու վարչապետին, թե որը որից հետո է: Այս մասին հայտարարե է նախկին վարչապետ, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի հետ համաձայնագրերի ուսումնասիրմանն ուղղված ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը:
Ըստ նրա՝ դրույթները, որոնք բխում են «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնետոմսերի վաճառքից, Հայաստանը զրկվում է սակագնի ձեւավորման վրա ազդելու հնարավորությունից:
Խոսելով մարժայի մասին, որը «ՀայՌուսգազարդը» հաշվարկում է վերջնական սպառողների համար, Բագրատյանն ընդգծել է, որ ինսունականներին Հայաստանը Թուրքմենստանից գազը ներմուծում էր ընդամենը հինգ դոլար մարժայով:
Նրա խոսքով՝ կասկած են հարուցում ոչ միայն կապիտալ ծախսերը, օրինակ՝ Աբովյանի ստորգետնյա գազապաստարանի մշտական ընդլայնումը: Ո՞րն է պատճառը, որ այդ հասկայական կառույցն ադքան ծախսեր է պահանջում, եթե խորհրդային ժամանակներում ավելի շատ գազ էր ներմուծվում, սակայն այն բավարարում էր:
Նա հավելել է, որ մյուս ծախսերը էլ ավելի կասկածելի են:
Նա հավելել է, որ գլոբալ առումով՝ համաձայնագիրը Հայաստանին կզրկի ինքնուրույն էներգետիկ քաղաքականություն վարելու հնարավորությունից:




























