Հայաստանի Սահմանադրական դատարանի անդամներն արժանի չեն անգամ աշխատավարձ ստանալու, էլ չասած կենսաթոշակների մասին: Այդ մասին Ազգային ԺՈղովի նիստում հայտարարել է «Հայ ազգային» կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով «Սոցիալական երաշխիքների» օրինագիծը եւ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ անելու նախագիծը:

Փոփոխությունները ենթադրում են Սահմանադրական դատարանի անդամների մասնագիտական ստաժի համար համաթվերի ավելացում: Ներկայացված օրինագծերից ՍԴ անդամների ապագա թոշակների մեծությունը պարզելն անհնար է. Մատնանշված չեն ենթադրյալ հատկացումները ստաժի տարիների համար: Իր ելույթում Փաշինյանը նշեց 450 հազար դրամ թիվը, ինչին աշխատանքի նախարար Արտեմ Ասատրյանը ոչ «այո» պատասխանեց, ոչ՝ «ոչ»:

«Անհասկանալի է, թե աղքատության նման ցուցանիշներով երկրում, ինչպիսին Հայաստանն է, կառավարությունը ցանկանում է նման թոշակներ նշանակել Գագիկ Հարությունյանին եւ նրա ենթականերին»,- ասել է Փաշինյանը: Նա ակնարկել է, որ նման օրինագծերը կարող են անուղղակի կաշառք հանդիսանալ, որով կառավարությունը ակնկալում է պարտադիր կենսաթոշակայինի դեմ հայցի մերժում ՍԴ-ի կողմից:

«Ինչպես երեւում է, մեր դիմումները ՍԴ միայն նպաստում են Գագիկ Հարությունյանի եւ նրա թիմի մասնագիտական աճին»,-արձանագրեց Փաշինյանը: