Բեյրութի շրջաններից մեկում ահաբեկչություն է տեղի ունեցել: Շուեյֆաթեից Բեյրութ շարժվող միկրոավտոբուսում մահապարտը պայթեցրել ինքն իրեն, երբ գործել է պայթուցիկ նյութով գոտին: Նախնական տվյալների համաձայն՝ երկու մարդ է զոհվել: Վիրավորների թիվը չի հստակեցվում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Շուեյֆաթեում բնակվում են դրուզներ, շիաներ ու քրիստոնյաներ: Ոստիկանությունն այժմ շրջափակել է ահաբեկչության վայրը՝ զգուշանալով, որ կարող է երկրորդ պայթյուն տեղի ունենալ:




























