Ռուսաստանի Չիտա քաղաքի բնակիչը ավտովթարի զոհերի մեջ ճանաչել է սեփական մորը եւ թաղել նրան, սակայն մեկ ամիս անց մայրը հայտնաբերվել է ողջ ու առոջղ սոցիալական կացարաններից մեկում:

Պարզվել է, որ հոգեկան խանգարմամբ տառապող կինը 2021-ի սկզբին հեռացել է տնից եւ չի վերադարձել: Որդին դիմել է ոստիկանություն, որից հետո ոստիկանությունից հայտնել են, որ հոկտեմբերի 15-ին մահացու ելքով ավտովթար է տեղի ունեցել:

Տղամարդը ճանաչել է մահացած մորը եւ թաղել նրան: Նա մահվան վկայական եւ թաղման գումար է ստացել:

«Ինքը՝ կորած կինը 2012-ի հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 20-ը բուժման կուրս է անցել մարզային հոգեբուժական հիվանդանոցում, իսկ դուրս գրվելուց հետո ապրել է որդու հետ եւ առոջղական վիճակից ելնելով տնից դուրս չի եկել: Հոկտեմբեր-նոյեմբերի դեպքերի մասին նա ոչինչ չի հիշում»,-ասված է դատախազության հաղորդագրության մեջ:

Կինն այդ ընթացքում անձնագիր չի ունեցել եւ թոշակ չի ստացել: 2013-ի նոյեմբերին նա տեղափոխվել է սոցիալական կացարան, որտեղ էլ պարզվել , որ նա փաստաթղթերով մահացած է: