Ուկրաինայի Սումսկի մարզի Բելոպոլսկի շրջանում միկրոավտոբուսի եւ գնացքի բախման հետեւանքով զոհերի թիվը հասել է 13-ի: Այս մասին հայտնել են Սումսկիի մարզի դատախազության մամուլի ծառայությունից:

Դատախազության տվյալներով՝ եւս 6-7 մարդ վիրավորվել է:

Ավտովթարը տեղի է ունեցել ժամը մոտ 15:30-ին: «Երթուղայինը անտեսել է լուսացույցը եւ ձայնային ազդանշանները ու դուրս եկել գնացքի դիմաց: Գնացքը մի քանի կտորների է բաժանել միկրոավտոբուսը եւ իր հետ տարել երկար տարածություն»,-ասել են մամուլի ծառայությունում:

Նշենք, որ ավելի վաղ հաղորդվում էր 12 զոհի եւ 5 վիրավորի մասին: