Հայաստանի կառավարության թոշակային ռեֆորմը արկածախնդրություն է: Այդ մասին փետրվարի 4-ին Հայաստանի խորհրդարանում հայտարարել է նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը: «Ներդրվում է համակարգ, որն աշխարհում նախատիպը չունի: Միայն մեկ փաստ. Քաղաքացիների կուտակային հաշիվները բացվում են 45 տարով: Միայն սա աշխարհում իր նախադեպը չունի: Ըստ էության 45 տարով դեպոզիտ չի լինում: Տնտեսական հորիզոնը, որի շրջանակներում հնարավոր է ինչ-որ բան կանխորոշել, չի գերազանցում 10 տարին: Հենց այդքան ժամանակով կարող եմ ձեզ գումար պարտքով տալ»,- հայտարարել է Բագրատյանը:
Բացի այդ 45 տարի ժամանակով հնարավոր չէ որակյալ սպառողական դրական փոփոխություններ կանխատեսել: «Պատկերացրեք, եթե 1969թ.-ինձ 300 ռուբլի պարտքով տային: Ինչպես հաշվարկել, թե որքան պետք է հիմա վերադարձնեմ, եթե փոխվել է արժույթը, կյանքի չափանիշները. նյութական բարեկեցությունը: Հենց այդ պատճառով նման ժամանակով կանխատեսումներ կատարելը բախտախնդրություն է»,- հայտարարել է Բագրատյանը:
Հիշեցենենք, որ պարտադիր մասնավոր կուտակային թոշակային համակարգը Հայաստանում օրենքի ուժ ստացավ 2014թ.-ի հունվարի 1-ից: Նոր թոշակային ռեժիմին չհետեւլու դիմաց պատժամիջոցները Սահմանադրական դատարանի որոշմամբ հունվարի 24-ին չեղյալ են համարվել: ՍԴ-ը թոշակի վերաբերյալ գործին կվերադառնա մարտի 28-ին:



























