Հայաստանի կառավարությունն ուզում է ուսուցիչների 7 հազար աշխատատեղ կրճատել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 4-ին, ԱԺ նիստում հայտարարել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով՝ կրճատումը նախատեսված է կառավարության որոշումներից մեկով, որն ընդունվել է նախորդ տարի: Նրա կարծիքով՝ այդպիսի քայլը կհանգեցնի կառավարության հանդեպ հասարակության վստահության կտրուկ նվազման, քանի որ սոցիալական իրավիճակը երկրում առանց այդ էլ չափից ավելի լարված է:
«Դպրոցների բազմաթիվ տնօրեններ եւ ուսուցիչներ ձայն են բարձրացնում այդ արատավոր որոշման դեմ: Դիմելով ձեզ, հարգելի պարոն խոսնակ, խնդրում ենք մանրամասն քննարկում կազմակերպել այդ որոշման վերաբերյալ: Մենք ցանկանում ենք հասկանալ՝ ինչու է կառավարությունը նման քաղաքականություն վարում»,-ամփոփել է Մինասյանը:




























