ՑԱԽԱԼ-ի Ռազմաօդային ուժերը, որոնց ենթակայության ներքո է հակաօդային ու հակահրթիռային պաշտպանությունը, սկսել են պատրաստվել ՀՀՊ համակարգի առաջին մարտկոցի՝ «Կախարդական փայտիկի» կիրառմանը:

Հաղորդում են, որ ամերիկյան Raytheon կոնցերնի հետ համատեղ իսրայելական «Ռաֆայել» կոնցերնի կողմից մշակվող համակարգը պետք է իսրայելական ՀՀՊ երրորդ  էշելոնը դառնա՝ պատասխանելով մեկնարկի կետից 40-70 կմ հեռավորության վրա գտնվող տարածքի համար:

Դրա ներքո արդեն գործում է ՀՀՊ «Երկաթե գմբեթ» համակարգը, որը նախատեսված է 7 կմ-ից պակաս հեռավորության հարվածների դեմ պայքարելու համար:

«Կախարդական փայտիկի» վերջին փորձարկումը տեղի է ունեցել 2013թ.-ի նոյեմբերին Նեգեւեում գտնվող  հրաձգարանում ու հաջող էին ընթացել: Այս փորձարկումների հիման վրա առաջին անգամ ստուգել են ողջ համակարգի գործունեությունն ընդհանուր առմամբ՝ ներառյալ ռադարները, ուղղորդման համակարգերը, մեկնարկի սարքավորումները:  Ճշտված գնահատականների համաձայն՝ համակարգը գործի կդրվի 2015թ.-ին:

«Կախարդական փայտիկում» առաջին անգամ ներդրված են մի շարք յուրահատուկ տեխնոլոգիաներ: Մասնավորապես, հակահրթիռների գլխիկը «դելֆինանման» տեսք ունի, հաղորդում է NEWSru.co.il-ը՝ վկայակոչելով Israel Defense-ին: