Կառավարությանը հաջողվել է բարձրացնել հարկերի հավաքման մակարդակը գնաճի հաշվին: Այդ մասին փետրվարի 4-ին խորհրդարանում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, էկոնոմիկայի հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Նրա խոսքով՝ այն մասին, որ հարկերի հավաքումը չէր բխում տնտեսական աճից, կարող են վկայել 2013թ.-ի ընթացքում տնտեսական աճի մասին տվյալները, ինչը կազմել է 3.5 տոկոս, թեեւ տարվա սկզբին կառավարությունը խոստանում էր 6.2 տոկոս:
«Մի՞թե կառավարությունը չի կարող կանխատեսել իրական աճ ընդամենը մեկ տարվա համար՝ 1-1.5 տոկոս շեղումներով: Իսկ ինչպե՞ս են ապահովել այդ աճը: Ինչպես ենք մենք հավաքել այդ 110-ից ավել միլիարդ դրամ հավելյալ հարկերը: Ավելացել են հարկերը, դրա հետ մեկտեղ նկատվել է գնաճ»,- հայտարարել է Մելքումյանը:
Նրա կարծիքով՝ տնտեսական առաջ մղիչ ուժ կարող էր ծառայել շրջանառության հարկի տոկոսադրույքների կրճատում մանր ու միջին ձեռնարկությունների համար: «Ես երկու անգամ առաջարկել եմ նվազեցնել այն: Եվ միայն մեկ ամիս առաջ կառավարությունը համաձայնեց 1-1.5 տոկոսով կրճատել: Սակայն խնդիրն այն է, որ գործարարությունը պատրաստ չէ դրան, քանի որ փոխարենը նրանից պահանջում են լիովին փաստաթղթավորել գործարքները: Մենք պետք է կառավարության ուշադրությունը հրավիրենք այս հարցերի վրա, եթե չենք ցանկանում երկրում զբաղվածության մակարդակի հետագա իջեցում»,- հայտարարել է Մելքումյանը:




























