Հայաստանի մանրածախ առեւտրի շուկայում սուպերմարկետների գերիշխանությունն ունի նաեւ օբյեկտիվ պատճառներ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 4-ին, ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը՝ ներկայացնելով իրենց հանձնաժողովի 2014 թվականի աշխատանքի ծրագիրը: Նա նշել է, որ ՏՄՊՊՀ-ն իրավունք չունի տուգանել սուպերմարկետներին միայն այն բանի համար, որ դրանք օբյեկտիվորեն շահում են համեմատաբար փոքր խանութների հետ մրցակցությունում:
«Մասշտաբի էֆեկտի հաշվին սուպերմարկետները կարող են հասնել գների իջեցման, ավելի հարմարավետ կահավորել առեւտրի շինությունները: Պարզ է, որ դա գրավում է մարդկանց: Բայց ծագում է այլ վտանգ. Սուպերմարկետները կարող են պայմաններ թելադրել, չարաշահել գերիշխող դիրքը շուկայում: Մեր խնդիրն է հետեւել այդ ամենին, որպեսզի այդպիսի խախտումներ չլինեն»,-հայտարարել է Շաբոյանը:




























