Վերջապես Ադրբեջանի նախագահն ու Պակիստանի դեսպանը կարողացել են խոսել ցավոտ թեմաների մասին:
Ինչպես ադրբեջանական լրատվամիջոցներն են հաղորդում, օրերս կայացել է Իլհամ Ալիեւի հանդիպումը դեսպան Հալիդ Ուսման Հեյսարի հետ: Ծրագրի առանցքային թեմաներն են եղել չկարգավորված հակամարտությունները:
Ադրբեջանում լինելու կապակցությամբ իր հիացմունքն արտահայտելով՝ դեսպանը հայտարարել է, որ Ադրբեջանը, Թուրքիան ու Պակիստանը տարբեր պետություններ են, սակայն նրանց ժողովուրդները միասնական են:
Հետո դեսպանը նշել է, որ Պակիստանը սատարում է Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ու չի ճանաչում Հայաստանին որպես պետություն: «Մենք միակ պետությունն ենք, որ չենք ճանաչում Հայաստանը: Միեւնույն ժամանակ մենք ողջունում ենք Ադրբեջանի դիրքորոշումը՝ կապված քաշմիրյան հարցի հետ»,-հայտարարել է դեսպանը:




























