Ուկրաինական Նիկոլաեւ քաղաքում հայտնաբերել են մահացած կնոջ, որին խեղդել էր նախկին ամուսինը անհաջող կատակի համար:

Ինչես իրավապահներին հայտնել է 37-ամյա տղամարդը, նախօրեին նախկին ամուսինները կնոջ տանը սպիտային խմիչք են օգտագործել, եւ տղամարդը սկսել է հարցուփորձ անել անձնական կյանքի վերաբերյալ:

Կասկածյալը կնոջը հարցրել է՝ արդյոք նա հղի է նա, եւ կինը կատակով դրական պատասխան է տվել: պատասխանից զայրացած տղամարդը բռնել է կնոջ կոկորդից եւ խեղդել է, ապա նետել հատակին: Դրանից հետո նա գնացել է քնելու՝ առանց հետաքրքրվելու կնոջ վիճակից: Մահացածի դին գտել է նրա մայրը, ով հաջորդ օրը հյուր էր եկել:

Դեպքի կապակցությամբ քրգործ է հարուցվել: