Միացյալ մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը չի բարդացնի Իրանի հետ առեւտուրը: Այդ մասին փետրվարի 5-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:

«Կարծում եմ՝ Իրանի հետ առեւտրի պայմանների որեւէ վատթարացում չի լինի: Հիմնական խնդիրը կլինի, ընդհակառակը, այդ պայմանների բարելավումը»,- ասել է նախարարը: Իրանի հետ պայմանները չեն կարող վատթարանալ, քանի որ, ըստ նախարարի, Հայաստանն Իրանի հետ չունի ազատ առեւտրի պայմանագիր, կամ այլ արտոնյալ համաձայնագիր:

«Հայաստանն իրավունք ունի առեւտրի պայմանների բարելավման բանակցությւոններ վարել երկրների հետ Մաքսային միությունից դուրս: Նույնպիսի բանակցություններ այժմ վարում են եվրոպական երկրները՝ Եվրամիությունից դուրս, Շվեյցարիան, Նորվեգիան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը: Մենք էլ կարող ենք թիրախային բանակցություններ վարել առեւտրային գործընկերների՝ Վիետնամի (Հայաստան բրնձի մատակարարի-խմբ.) եւ այլ երկրների հետ»,- ամփոփել է նախարարը: