Ուկրաինական «Բորոտբա» միավորումը հայտարարել է ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Եվրամիության իմպերիալիստական նեոգաղութային քաղաքականության դեմ ուղղված բողոքի ազգային ակցիայի մեկնարկի մասին: Ի նշան մեկնարկի միավորման ակտիվիստները Կիեւում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ բանանի արկղերից բարիկադներ են կառուցել:

Ինչպես հաղորդում են, քաղաքական նոր ուժի խնդիրն է «ցույց տալ, որ Ուկրաինան «բանանային հանրապետություն» չէ, ինչպես ԱՄՆ-ի նախկին լատինաամերիկյան գաղութները, որոնք դե ֆակտո ղեկավարվում էին Վաշինգթոնի կողմից: Մենք վստահ են, որ ապագայում մեր երկրի ճակատագիրը պոտք է որոշի նրա ժողովուրդը, այլ ոչ թե մի խումբ քաղաքական գործիչներ, ովքեր ցանկանում են Ուկրաինան վերածել ծայրահեղ աջ գետտոյի Եվրոպայում: Նրանք մեզ ապրել են սովորեցնում, այն ժամանակ, երբ տնտեսական ճգնաժամը քայլում է ԵՄ-ում եւ ԱՄՆ-ում, իսկ նրանց ոստիկանությունը ցրում   ու գնդակոծում է քաղաքացիների բողոքի ցույցերը»,- ասվում է «Բորոտբայի» կայքում:

Բացի այդ, կազմակերպության անդամները դեմ են քաղաքացիական հակամարտությանը, որը կարող է ուժային բախման վերաճել, ինչպես նաեւ իշխանության ու ընդդիմության դեմ:

Ամերիկյան դեսպանատան մոտ ցույցի մասնակիցներից մեկը բացատրել է, որ իրենք նույնպես դեմ են այն «ազդեցությանը, որը Միացյալ Նահանգները փորձում են գործել Ուկրաինայի վրա»: