Ամերիկյան Դեթրոյթ քաղաքում 59-ամյա կինը մասնատել է որդուն եւ կտորները նետել մայթին:

32-ամյա տղամարդն անհետ կորել էր հունվարի 26-ին: Նրան միայն վերջերս են գտել Դեթրոյթի մերձակայքում, սակայն ինքնությունը պարզվել էր բավական ուշ:

Նրա դին կտորների էր բաժանվել եւ լցված է եղել աղբի փաթեթների մեջ: Զոհին ճանաչել են միայն մատնահետքերի շնորհիվ: Գործը փոխանցել են ՀԴԲ-ին, հաղորդում է TCH.ua-ն՝ վկայակոչելով The Huffington post-ը:

Որոշ ժամանակ անց ոստիկանությունը ձերբակալել է տղամարդու մորը՝ նրան մեղադրելով սպանության մեջ: Առայժմ հայտնի չէ, թե ինչու է նա սպանել սեփական որդուն: Ոստիկանությունը զոհի եւ կասկածյալի ինքնությունը չի բացահայտում, ընթանում է հետաքննություն: