Սիրիայում անցնող օրերի ընթացքում ոչնչացրել են եւս երեք ադրբեջանցի վարձկանների:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, տեղեկությունն այդ մասին տարածել են մոջահիդների կայքերը: Երեքն էլ պայքարում էին «Ջեբհաթ ան- Նուսրա» շարքերում: Մոջահեդները կայքերում տեղադրել են նաեւ չեզոքացված ադրբեջանցիների լուսանկարները: Նրանցից երկուսի անունը չեն հաղորդում, սակայն հայտնի է, որ նրանցից մեկի անունն Ուրֆան էր: Հաղորդագրության համաձայն՝ Ուրֆանի եղբայրը սպանվել էր Աֆղանստանում մի քանի տարի առաջ:
Տարվա սկզբից տեղեկություն էր ստացվել վարձկանների չեզոքացման մասին: «Սեյֆուլահ լեզգի» մականվամբ մոջահեդը Ադրբեջանի Գուսարսկի մարզից էր, ով գործում էր «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորման կազմում, ինչպես նաեւ 18-ամյա Նիջաթը: Չեզոքցվել են «Ջեբահաթ ան-Նուսրայի» կազմում հանդես եկող Նամիգ Ասկերովը, ոմն Սոլթան(«Ազերի Սեյֆուլահ»), «Պրիմորսկի Մուհամեդ» մականվամբ Ադրբեջանի քաղաքացի, ինչպես նաեւ քաղաքացիներ, որոնց անունները չեն հաղորդվում:
Սիրիական կոնֆլիկտի ընթացքում ոչնչացվել են մինչեւ 100 ադրբեջանցի: Նրանց բազմաթիվ լուսանկարները գրոհայինների կողմից հրապարակվում են սոցցանցերում: «Ջեբհաթ ան-Նուսրան» ահաբեկչական խմբավորում է համարվում նաեւ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի կողմից:




























