«Հայռուսգազարդի» եկամուտը նպատակահարմար չէ սահմանել 10 տոկոսից ցածր: Այդ մասին Ազգային Ժողովում հայտարարել է Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին, թե չի կարելի արդյոք նվազեցնել ընկերության եկամուտը, դրա հետ մեկտեղ նաեւ գազի սակագինը:

«ԻՀարկե, կարելի է սահմանել նաեւ 1 տոկոս: Սակայն 10 տոկոսը համարվում է ողջամիտ եկամուտ մի շարք պատճառներով: Առավել եւս, որ եկամտահարկը վճարելուց հետո այն նվազում է մինչեւ 8 տոկոսի»,- ասել է Նազարյանը: Նրա խոսքով, ՀԲ-ն եւ ԱՄՀ-ն ռիսկային տնտեսությամբ երկրների համար ողջամիտ եկամուտը գնահատում են 15 տոկոսից ոչ ցածր:

Նշենք, որ «Հայռուսգազարդի» տարեկան եկամտաբերությունը, որ սահմանված է սակագնային հայտով, կազմում է 35 մլն դոլար: