Հայաստանում գազի գները եվրոպականի հետ համեմատելու համար հարկավոր է իմանալ, թե որքան են վճարում այդ երկրներում: Այդ մասին Ազգային Ժողովում հայտարարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: ՆՐա խոսքով, հատուկ տվյալներ է պատրաստել, թե եվրոպական որ երկրում որքան են վճարում գազի համար արտադրողներն ու բնակչությունը:
Ըստ Նազարյանի, այդ տվյալները ցույց են տալիս, որ գազի գինը հայ սպառողների համար շատ ձեռնտու են, իսկ Եվրոպայում բաշխիչ ընկերությունների մարժան ավելի բարձր է, քան Հայաստանում:
Նշենք, սակայն, որ մի ամբողջ շարք եվրոպական երկրնորում գազի սակագինը չի կարգավորվում, իսկ 2011թ. մարտին հրահանգ է ստորագրվել, որ սպառողները ազատ են էլեկտրաէներգիա եւ գազ առաքողների ընտրության հարցում:
Այդուհանդերձ, ներկայացնենք ՀԾԿՀ նախագահի ներկայացված թվերը (սպառողների եւ արդյունաբերողների համար համապատասխանաբար:
Դանիա. 1599 եւ 1195 դոլար հազար խմ-ի համար
Շվեդիա. 1504 եւ 823
Նիդեռլանդներ. 993 եւ 629
Լիտվա. 926 եւ 719
Ավստրիա. 910 եւ 570
Սլովենիա. 896 եւ 790
Էստոնիա. 832 եւ 633
Գերմանիա. 851 եւ 704
Բելգիա. 825 եւ 570
Լատվիա. 817 եւ 640
Բուլղարիա. 813 եւ 703
Չեխիա. 778 м 535
Ֆրանսիա. 770 եւ 587
Լեհաստան. 609 եւ 537
Սլովակիա. 596 եւ 530
Բրիտանիա. 592 եւ 406:
Նշենք, որ Հայաստանի սահմանի գազը գնվում է 189 դոլարով, իսկ բնակչության վրա վաճառվում 156 հազար դրամով (380 դոլար):




























