Հայաստանում ոչ ալկոհոլային խմիչքները 2013թ. թանկացել են 6,1 տոկոսով: Այդ մասին վկայում են հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության՝ 2014թ. հունվարին սպառողական գների վերաբերյալ ներկայացված տվյալները: Ընդ որում, լիմոնադների, հյութերի եւ հանքային ջրերի գների 12-ամսյա աճը առավել ցայտուն երեւացել է հուլիս-օգոստոսին:
Հիշեցնենք, որ հենց այդ ժամանակ՝ 2013թ. հուլիսի 1-ին կառավարությունը պարտադիր կերպով ներմուծեց ոչ ալկոհոլային արտադրանքը դրոշմավորելու կարգը:
Ընդ որում, դրոշմների արժեքը՝ հատը 3,5 դրամ, պետք է գանձվեր ձեռնարկությունների հարկային պարտավորություններից, այսինքն, փաստացի ծախս չէր բիզնեսի համար: Հետեւաբար, դրա պատճառով արտադրանքը չպետք է թանկանար:
Ներկայումս ՏՄՊՊՀ-ն հետազոտում է շուկան՝ թանկացումների հիմնավորումը պարզելու համար:




























