Կրծքի մեծացման վիրահատությունից հետո կոմայի մեջ ընկած աղջկան թույլ են տվել տուն վերադառնալ, սակայն նա առաջվա պես ի վիճակի չէ ինքնուրույն տեղաշարժվելու եւ ընդամենը մի քանի բառ է կարողանում արտասանել:
Լինդա Պերեսը մշտական հսկողության տալ պետք է գտնվի. Նրա քաշը աղետալի ցածր ցուցանիշի է հասել, աղջիկը կմախքի է նման: Բժիշկները մտավախություն ունեն, որ 19-ամյա աղջիկը չի ապաքինվի եւ ոչ մի կանխատեսում չեն անում: Աղջիկն առայսօր վերջույթները շարժելու ընդունակ չէ:
«Նրա մոտ ընկճախտ է, շատ է արտասվում: Նա հասկանում է, որ չի կարող քայլել, եւ իր հետ կատարվածի մասին հիշողությունները արցունքների պատճառ են դառնում», - ասում է մայրը՝ Մարիելա Դիազը:
Հաղորդվում է, որ կրծքի մեծացման վիրահատությունից մեկ ժամ անց Լինդան գլխուղեղի վնասվածք է ստացել: Վիրահատությունն անցկացրած բժիշկը պնդում է, որ աղջիկն իրենից թաքցրել է իր առողջական վիճակի մասին առանցքային դրվագներ: Բժշկի խոսքով՝ Լինդայի վիճակը նարկոզից ծագած բարդությունների հետեւանք է: Աղջիկը չէր պատմել ծննդաբերության ժամանակ այդ նույն դեղամիջոցի ներարկումից առաջացած բարդությունների մասին:
2013թ. օգոստոսին կրած վիրահատությունից հետո աղջիկը կյանքի առաջին նշանները ցույց է տվել հոկտեմբերին: Լինդայի ծնողները լրագրողներին հայտնել են, որ մտադիր են դիմել դատարան՝ իրենց 4-ամյա թոռան խնամակալը դառնալու համար:
Նրանք նաեւ մտադիր են դատի տալ իրենց դստեր կրծքին իմպլանտներ տեղադրած բժշկին:
Կատարվածի վերաբերյալ բժիշկների պաշտոնական եզրակացությունն առայժմ չկա, սակայն բավական է աղջկան մեկ անգամ տեսնել՝ հասկանալու համար, որ նրա հետ ինչ-որ ահավոր բան է կատարվել:
Լինդան կրծքի մեծացման վիրահատության ենթարկվել է 2013թ.՝ Մայամիի կոսմետիկական կենտրոնում: Վիրաբույժի ծառայությունն արժեցել էր 2800 դոլար, ինչը կրկնակի ավելի է սովորական գնից: Նրա ընտանիքն ասում է, որ Լինդայի սիրտը կանգնել է վիրահատության ժամանակ, եւ երբ նրան հիվանդանոց են տեղափոխել, նա արդեն մահացած է եղել: Վնասվել են նրա ուղեղն ու սիրտը, հայտնում է FederalPost-ը՝ վկայակոչելով The Miami Herald-ը:






























