Ֆրանսիացի իրավապահները ձերբակալել են ոսկերչական խանութը կողոպտողներից մեկին:
Հաղորդվում է, որ երկու կողոպտիչները ներխուժել են խանութ, կապել կնոջը, նրա գլխին հեղուկ լցրել եւ ասել, որ դա բենզին է: Այսպիսով նրանք ստիպել են ասել ազդանշանային համակարգի կոդերը:
Գողերից մեկը հավաքել է թանկարժեք իրերը՝ մյուսը հսկել պատանդին: 56-ամյա կնոջը հանգստացնելու համար կողոպտիչը համբուրել է նրան:
Հենց այդ համբույրն էլ ԴՆԹ-անալիզի հիմք է ծառայել: Հանցագործին բռնել են ամիսներ անց:




























