Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանի սպաները մասնագիտական պատրաստվածության քննություններ են հանձնում:
Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը հայտնում է, որ քննություն են հանձնելու ծառայողական պարտականությունների իմացության եւ ղեկավարող փաստաթղթերի հիմնարար դրույթների վերաբերյալ, ինչպես նաեւ ֆիզիկական պատրաստվածությունից:
Առաջին անգամ սպաները կարող են նորմատիվներն ընտրելիս դահուկավազքի ստուգարք հանձնել:
Քննության արդյունքների վրա հենվելով, հրամանատարական կազմից բաղկացած հանձնաժողովը կգնահատի յուրաքանչյուր սպայի՝ շնորհելով կամ հաստատելով արդեն առկա դասային որակավորումը:




























