Կոլումբիայում ձրբակալել են 78-ամյա իսպանացուն, որը փորձել է ստամոքսում 27 պատիճ կոկաին անցկացնել: Առգրավված թմրանյութի ընդհանուր քաշը գերազանցել է 400 գրամը:
Հաղորդվում է, որ ուղեւորը մտադիր էր Բոգոտայի օդանավակայանից թռչել իսպանական Բարսելոնա: Իսպանացուն կալանավորել են, իսկ պատիճները հանել նրա օրգանիզմից:
Երկրի իշխանությունները հայտնել են, որ իսպանացիան ամենատարեց օտարերկրացիներից մեկն է, որը ձերբակալվել է թմրաթրաֆիքի համար: Սակայն դա բացարձակ ռեկորդ չէ, քանի որ 10 տարի առաջ նույն մեղադրանքով կալանավորվել է 82-ամյա կոլումբիացի, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:




























