Կիեւի քաղաքային պետական վարչության(ԿՔՊՎ) շենքում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետեւանքով վիրավորվել է Լվովի բնակիչ:

Ուկրաինացի իրավապահների տվյալներով՝ մայրաքաղաքի ոստիկանության հերթապահ մաս հաղորդագրություն է ստացվել № 17 հիվանդանոցի բժշկից այն մասին, որ հիվանդանոց են տեղափոխել Լվովի մարզի 24-ամյա քաղաքացու մարմնի կապտուկներով եւ ոտքի հրազենային վնասվածքով, հաղորդում է ՈւՆՆ-ն՝ վկայակոչելով ՆԳՆ Կիեւի Պետական Վարչությանը:

«Մայրաքաղաքի ոստիկանության Շեւչենկոյի շրջանային վարչության աշխատակիցներին վիրավոր տղամարդը բացատրել է, որ մայրաքաղաք է եկե աշխատանք գտնելու նպատակոց: Չգտնելով՝ գնացել է Մայդանի ակտիվիստների մոտ, ուր մնացել է մոտ երեք շաբաթ: Մյուս ակտիվիստների հետ պաշտպանում էր ԿՔՊՎ շենքը:

Նախորդ օրը երեկոյան նրան են մոտեցել ԿՔՊՎ մի քանի թիկնապահներ ու մեղադրել են, որ չի ցանկանում համազգեստ կրել: Խոսքերով վիրավորելուց հետո սկսել են ծեծել, հետո տարել են «ղեկավարի» ՝ Յարի մոտ: Այստեղ «կասկածյալին» հարցաքննել են, որից հետո տարել են զուգարան ու դարձյալ ծեծել: Եկել է ինքը Յարը եւ կրակել տղամարդու ոտքին: Վիրավորին դուրս են բերել ԿՔՊՎ շենքից, տաքսիով տարել են «Բերեզնյակի» թաղամաս ու դուրս նետել մեքենայից: Իր մեջ ուժ գտնելով տղամարդը հասել է մոտակա բնակելի շենքին, դռան զանգի կոճակին սեղմել ու կորցրել գիտակցությունը: Ուշքի է եկել հիվանդանոցում»,- նշել են ոստիկանությունում:

Այժմ իրադարձության բոլոր մանրամասները գրանցված են մայրաքաղաքի ոստիկանության Շեւչենկոյի շրջանային վարչությունից

Քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ Ուկրաինայի ՔՊ 296 հոդվածի 4-րդ մասով՝ «Ավազակություն»: Իրականացվում են օպերատիվ-քննչական գործողություններ: