3 մլն տարի առաջ գլոբալ տաքացման պատճառը անտառային հրդեհներն էին, պարզել են Յելի համալսարանի ամերիկացի գիտնականները:
Կլիմայագետները նման կարծիքի են եկել միջին պլիոցենի դարաշրջանի տրոպոսֆերային օզոնի, աերոզոլի մասնիկների ու մեթանի բաղադրության մակարդակների հաշվարկից հետո: Պարզվել է, որ դրանց պարունակությունը մթնոլորտում երեք անգամ գերազանցում է նախաարդյունաբերական դարաշրջանի համանման ցուցանիշներին, հաղորդում է «Gazeta.ru»-ն:
Հավելյալ հետազոտություններից հետո գիտնականները եզրակացրել են, որ գլոբալ տաքացումն այն ժամանակ, ամենայն հավանականությամբ, զանգվածային անտառային հրդեհների հետեւանք է եղել: Մասնավորապես, անտառային հրդեհները 3 մլն տարի առաջ ածխաթթու գազի արտանետումների բարձր մակարդակի միակ բացատրությունն են:




























