Կիեւի թիվ 17 հիվանդանոցում, որտեղ գտնվում են Արհմիությունների տան պայթյունից 2 վիրավորվածները, շատ իրավապահներ կան: Տուժածների անվտանգությունը ապահովում են պատգամավորներ եւ Աֆղանստանի վետերանները, հաղորդում է Еспресо.TV-ն: Այս մասին հայտնել է Արհմիությունների տան ղեկավար Անատոլի Մեդվիլը:
Ինչպես հաղորդում է «ՈՒՆԻԱՆ»-ի թղթակիցը, Մեդվիլը նշել է, որ իրավապահները ցանկանում են բերման ենթարկել տուժածներին, սակայն Մայդանի պահապանների խումբը թույլ չի տալիս դա իրականացնել:
Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի, Արհմիությունների տան 5-րդ հարկում: Անհայտ անձինք սենյակ են բերել «դեղամիջոց» գրությամբ փաթեթ: Պայթյունը որոտացել է, երբ ցանկացել են բացել փաթեթը:
Արդյունքում տուժել է 2 տղամարդ: Նրանցից մեկի ձախ ձեռքի դաստակը հեռացրել են, փոխարենը փրկել են աչքը, որը նույնպես վնասվել էր:




























