Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը համացանցի միջոցով հասարակագիտության դասընթաց է անցկացրել երկրի 215 դպրոցների 9 հազար աշակերտների համար: Այս փաստը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:
Պերեսը դասընթացը վարել է համակարգչային ընկերություններից մեկի շտաբ-բնակարանից, որը գտնվում է Նեթանիա քաղաքում: Այս փաստն արձանագրելու համար հատուկ Իսրայել է ժամանել Գինեսի ռեկորդների գրքի փոխնախագահ Մարկո Ֆրիգատին: «Ռեկորդը սահմանելու համար բավական է է եղել, որպեսզի դասընթացին հետեւի 5 հազար աշակերտ»,-ընդգծել է նա, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:




























