Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչությունում մեկնարկել է «2014թ. ռուսերենի ամենալավ ուսուցիչ» Հանրապետական հինգերորդ մրցույթը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ներկայացուցչության մամուլի ծառայությունից:
Մրցույթի առաջին փուլը կտեւի փետրվարի 6-ից մինչեւ մարտի 31-ը, երկրորդ՝ եզրափակիչ փուլը տեղի կունենա ապրիլի 17-ին:
Մրցույթի կազմակերպիչներն են Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչությունը եւ Հանրակրթական դպրոցների ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցիչների հայկական ասոցիացիան:




























