Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատում նախատեսվում է կազմակերպել ռուսաց լեզուն սիրողների ակումբ: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության հետ:
«Ռուսհամագործակցության» մամուլի ծառայությունը հայտնում է, որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել Ռուսաց լեզուն սիրողների ակումբ ստեղծելու վերաբերյալ՝ գործարարների համար հատուկ դասընթացների եղանակով: Հանդիպմանը ներկա են եղել «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության ղեկավար Մարկ Կալինինը, ներկայացուցչության ռուսերենի բաժնի ղեկավար Նատալյա Երեմենկոն, ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը եւ այլք:




























