Հայաստանում Գյումրում տեղակայված ռուսական  ռազմական բազայում նոր զինվորական գրադարան է բացվել:

Գրադարանը նախատեսված է զինծառայողների համար, նրանց ընտանիքների անդամների եւ ռուսական ռազմաբազայի քաղաքացիական անձնակազմի համար:

Ինչպես հաղորդում է Հարավային օկրուգի մամուլի ծառայությունը, գրադարանի գրապահոցում հաշվվում է ավելի քան 3000 կտոր ռազմական, գեղարվեստական ու գիտական գրականություն ռուս եւ օտար հեղինակների: Ընթերցասրահում կա ավելի քան 150 տող: Անցկացվելու են թեմատիկ երեկոներ երաժշտության, պոեզիայի եւ բնակարչության սիրահարների համար: Կա նաեւ մանկական գեղանկարչության ստուդիա զինծառայողների երեխաների համար:

«Զորամասերում գրադարաններն անհրաժեշտ են հոգեւոր ու մտավոր կյանքի ձեւավորման համար,- համարում է ռուսական ռազմաբազայի հրամանատարի՝ անձնակազմի հետ աշխատանքների գծով տեղակալ Պավել Օլեկսյուկը:- Հենց զինվորական գրադարանները, հատկապես հեռավոր զորամասերում, եղել են ու այսօր էլ բանակային կյանքի հիմնական հոգեւոր կենտրոններն են, դրանք տասնամյակներ շարունակ զինվորականներին ծառայել են իրենց ինտելեկտով ու ոգով»: