Ռուսական Բրայնսկից մի թոշակառու կին ռեկորդակիր է դարձել իր բնակարանում գրանցված ապօրինի ներգաղթյալների թվով: 1,5 տարվա ընթացքում նա գրանցել է 1700 ապօրինի ներգաղթյալների:

Եկամտաբեր բիզնեսը երկար վարել տիկնոջը թույլ էր տալիս նրա բնակարանի մեծ մակերեսը ու հյուրանոցային ծառայություններ մատուցելու լիցենզիան:Նա միգրացիոն ծառայությունում բոլոր գրանցվածները իր տանը մշտապես են բնակվում, սակայն բնակարան այցելելով ծառայության աշխատակիցները ոչ մի անգամ կենվոր չեն գտել: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Ներկայումս կինը իրավապահների ուշադրության կենտրոնում է եւ եթե կրկին անցնի նույն գործին, այս անգամ կենթարկվի քրեական պատասխանատվության: