Ռուսաստանի Նովգորոդի մարզում մահացել է երեք, տուժել երկու մարդ, այն բանից հետո, երբ խրախճանք են կազմակերպել, որի հիմնական ըմպելիքը եղել է «ապակիներ լվանաու հեղուկը»:

Իրավապահների տվյալներով՝ Լյուբիտինո բնակավայրի տներից մեկում հայտնաբերել են հինգ մարդու, որոնցից երկուսը բժիշկների ժամանելու պահին մահացած էին: Ավելի ուշ հիվանդանոց տեղափոխված երկու անձանցից եւս մեկը ծանր թունավորմամբ մահացել էր հիվանդանոցում: Հինգերորդին բուժօգնությունը ցույց էին տվել տեղում:  Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»: