Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկային կառաջադրեն Խաղաղության նոբելյան մրցանակի: Ենթադրվում է նրան պարգեւատրել մարիխուանայի արտադրությունն ու վաճառքն օրինականցնելու համար:
«Շատ շնորհակալ եմ նման պատվի համար: Մենք պարզապես այլ ուղի առաջակեցինք, քանի որ ռեպրեսիաներն արդեն չեն օգնում: Տեսնենք՝ արդյոք կստացվի»,-ասել է նախագահը, փոխանցում է «Կորեսպոնդենտը»՝ վկայակոչելով The Huffington Post-ը:
Ուրուգվայի նախագահն ու նրա կողմնակիցները կարծում են, որ մարիխուանայի արտադրության ու վաճառքի օրինականացումը եկամուտից կզրկի թմրավաճառներին ու կօգնի թմրահանցավորության դեմ պայքարում, պարզաբանում է պարբերականը:




























