Կանադայում Հայաստանի դեսպան Արմեն Եգանյանը փետրվարի 5-ին հանդիպում է ունեցել Կանադայի ներգաղթի եւ քաղաքացիության հարցերի նախարար Քրիս Ալեքսանդրի հետ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր: Կողմերն անդրադարձան երկու երկրների միջեւ առկա վիզային ռեժիմին եւ պայմանավորվեցին ուսումնասիրել դրա դյուրացման հնարավորությունը:
Դեսպան Եգանյանը եւ նախարար Ալեքսանդրը գոհունակությամբ արձանագրեցին երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը եւ շեշտեցին փոխայցելությունների կարեւորությունը` որպես դրանց զարգացման խթան:




























