Իտալիայում բուռն քննարկումներ են սկսվել կին-պատգամավորների՝ օրալ սեքսի ընդունակությունների շուրջ: Քննարկումների պատճառը դարձել է շրջակա միջավայրի հարցերով հանձնաժողովի փոխնախագահ, «Հինգ աստղերի շարժում» կուսակցության պատգամավոր Մասսիմո Դե Ռոզան, գրում է La Repubblica-ն:
Մրցակից Դեմոկրատական կուսակցության կին պատգամավորների հետ վեճի ժամանակ Դե ռոզան հայտարարել է. «Դուք այստեղ միայն այն պատճառով եք, որ լավ աշխատում եք բերանով»: Յոթ կանայք անմիջապես դատարան են դիմել, բայց միաժամանակ հրաժարվել էի հայտնել, թե որն էր պատճառը:
Լռությունը խախտել է պատգամավոր Ալեսսանդրա Մորետտին, ով ուղիղ եթերում պատմել է Դե Ռոզայի վիրավորանքի մասին:
NEWSru.com-ի փոխանցմամբ, ինքը՝ Դե ռոզան փորձելով արդարանալ, միայն խորացրել է իրավիճակը: Նա նշել է, թե ճիշտ չէ, թե վիրավորել է Դեմոկրատական կուսակցության կանանց: Այժմ նրան մեղադրում են բոլոր կին պատգամավորներին վիրավորելու մեջ:




























