Թուրքիայում առեւանգման փորձից հետո հարկադիր վայրէջք է կատարել ուկրաինական ինքնաթիռը:

Ուկրաինայի ՆԳՆ տվյալներով, Խարկով-Ստամբուլ չվերթի ինքնաթիռում միջադեպ է եղել, Ուկրաինայի քաղաքացին փորձել է ինքնաթիռն ուղղել դեպի Սոչի: Նա հայտարարել է, թե ինքնաթիռում պայթուցիկ սարք է գտնվում:

«Կոմսոմոլսկայա պրավդա»-ի փոխանցմամբ, գրավման փորձը տեղի է ունեցել Թուրքիայի երկնքում, եւ ինքնաթիռը վայրէջք է կատարել F-16 կործանիչների ուղեկցությամբ:

Վայրէջքից հետո ենթադրյալ ահաբեկիչը բանակցությունների արդյունքում վնասազերծվել է: Այժմ որոնում են ենթադրյալ ռումբը: Ուղեւորները մնացել են իրենց տեղերում, իսկ ինքնաթիռի մերձակայքը շրջափակված է: