Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը թաղման արարողության ժամանակ մի անձի կողմից բռունցքներով հարձակման է ենթարկվել եւ տեղափոխվել հիվանդանոց:
Օրեր առաջ Բաթմանում քուրդ զինյալների կրակահերթերից վիրավորված եւ այնուհետ հիվանդանոցում մահացած 34-ամյա կապիտանի թաղման արարողությանը մասնակցելու համար ոստիկանական ուղղաթիռով ժամանել էին Կայսերիի նահանգապետը, ներքին գործերի նախարարը, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը եւ այլ պաշտնոյաներ: Հենց թաղման արարողության ժամանակ էլ մասնակիցներից մեկը, որը, նախնական տեղեկություններով, ուսուցիչ է, հարձակվել է Էներգետիկայի նախարարի վրա եւ բռունցքներով հարվածներ տեղացել նախարարի դեմքին: Հարվածներից վիրավորված նախարարը արագ տեղափոխվել է հիվանդանոց:




























