Թուրքիայում կրկին քաղաքական գործիչների նկատմամբ բռունցքներով հարձակում է տեղի ունեցել: Այս անգամ հարվածի տակ է հայտնվել Չանքըրըի քաղաքապետը:

Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամ, Չանքըրըի քաղաքապետ Իրֆան Դինչը զրուցել է Սադըք Ըաքըն անունով մի գործարարի հետ: Զրույցը թեժանալուն պես, գործարարը սկսել է բռնուցքներով հարվածել քաղաքապետի դեմքին: Քաղաքապետը տեղափոխվել է հիվանդանոց: Գործարարը անմիջապես ձերբակալվել է:

Նշենք, որ ապրիլի 19-ին Կայսերիում թաղման արարողությանը մասնակցող Թուրքիայի էներգետիկայի նախարարի վրա եւս հարձակում էր տեղի ունեցել, որի հետեւանքով նախարարը տեղափոխվել էր հիվանդանոց եւ վիրահատվել:

Իսկ մեկ շաբաթ առաջ էլ Սամսունում դատարանի դիմաց, կրկին բռունցքներով, հարձակման էր ենթարկվել փակված քրդական կուսակցության նախկին առաջնորդ Ահմեդ Թուրքը: