Գերմանիայի Ներքին Սաքսոնիայում սոցիալական աշխատանքների նախարար է նշանակվել ազգությամբ թուրք Այգուլ Օզքանը:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` Այգուլ Օզքանը նախարար է առաջադրվել «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության կողմից: Նորանշանակ թուրք նախարարը 2008-ին ընտրվել էր Համբուրգի խորհրդարանի պատգամավոր: